Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։
Սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում քննվել է Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2026 թվականի հուլիսի 7-ին։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանք կիրառելու վերաբերյալ։