https://arm.sputniknews.ru/20260903/meknarkum-e-tsirani-tsar-vaveragrakan-filmeri-12-rd-mijazgajin-kinvoparatvony-106448117.html
Մեկնարկում է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը
Մեկնարկում է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը
Sputnik Արմենիա
Խոսելով փառատոնի առաքելության մասին՝ հյուրերը կարևորեցին նաև կրթական բաղադրիչը՝ աշխատարաններ և կինոդպրոց երեխաների համար, որտեղ նրանք սովորում են աշխարհին… 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T20:43+0400
2026-09-03T20:43+0400
2026-09-03T20:43+0400
կինոփառատոն
«ծիրանի ծառ» փառատոն
վավերագրական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106441208_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a9f19a96e813f31304d21810b3b9d79c.jpg.webp
Սեպտեմբերի 5-ից 12-ը Լոռու մարզի Դեբեդ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի հիմնադիր Գարեգին Զաքոյանը և համահիմնադիր, փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանը «Ուրիշ նորություններում» խոսել են նախագծի, վավերագրության ու կինոարվեստի մասին։ Վարդիկյանի խոսքով՝ վավերագրական կինոն չի սահմանափակվում փաստերի մեխանիկական արձանագրությամբ.Գարեգին Զաքոյանն էլ հավելում է, որ այսօր մարդիկ նկարում են այն, ինչ տեսնում են, բայց անտեսում են ներսում եղածը․«Ոչ թե տեսանելին, այլ էականն է կարևոր. էությունը բացահայտում է արվեստագետը»։Նրա համոզմամբ՝ որքան գեղարվեստական մակարդակը բարձր է, խորն է, այնքան այն համամարդկային է, ինչի օրինակն է փառատոնի ծրագրում ընդգրկված «Միլիտան տրոպոս» ֆիլմը՝ պատերազմի մեջ ապրող մարդու մասին։Խոսելով փառատոնի առաքելության մասին՝ հյուրերը կարևորում են ոչ միայն դրա ապակենտրոնացումը մայրաքաղաքից ու ֆիլմերի ցուցադրումը, այլև կրթական բաղադրիչը՝ աշխատարաններ և կինոդպրոց երեխաների համար, որտեղ նրանք սովորում են աշխարհին նայել այլ դիտանկյունից։Փառատոնի թիմը համոզված է, որ սա միայն մեկ միջոցառման գործ չէ․ արվեստի ընկալման փոխանցումը պետք է դառնա կրթական ու մշակութային պետական համակարգի անբաժան մաս։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106441208_195:0:1635:1080_1920x0_80_0_0_139119037f8cc23f05b1fdc7bf24fd15.jpg.webp
կինոփառատոն, «ծիրանի ծառ» փառատոն, վավերագրական, видео
կինոփառատոն, «ծիրանի ծառ» փառատոն, վավերագրական, видео
Խոսելով փառատոնի առաքելության մասին՝ հյուրերը կարևորեցին նաև կրթական բաղադրիչը՝ աշխատարաններ և կինոդպրոց երեխաների համար, որտեղ նրանք սովորում են աշխարհին նայել այլ դիտանկյունից։
Վարդիկյանի խոսքով՝ վավերագրական կինոն չի սահմանափակվում փաստերի մեխանիկական արձանագրությամբ.
«Բուն վավերագրելը, ցուցադրել այն, ինչ տեսնում ես՝ ինքնին բավարար չի․ դա կարող է վավերագրություն լինել, բայց դեռ կինոարվեստ չէ»։
Գարեգին Զաքոյանն էլ հավելում է, որ այսօր մարդիկ նկարում են այն, ինչ տեսնում են, բայց անտեսում են ներսում եղածը․
«Ոչ թե տեսանելին, այլ էականն է կարևոր. էությունը բացահայտում է արվեստագետը»։
Նրա համոզմամբ՝ որքան գեղարվեստական մակարդակը բարձր է, խորն է, այնքան այն համամարդկային է, ինչի օրինակն է փառատոնի ծրագրում ընդգրկված «Միլիտան տրոպոս» ֆիլմը՝ պատերազմի մեջ ապրող մարդու մասին։
Խոսելով փառատոնի առաքելության մասին՝ հյուրերը կարևորում են ոչ միայն դրա ապակենտրոնացումը մայրաքաղաքից ու ֆիլմերի ցուցադրումը, այլև կրթական բաղադրիչը՝ աշխատարաններ և կինոդպրոց երեխաների համար, որտեղ նրանք սովորում են աշխարհին նայել այլ դիտանկյունից։
«Երբ երեխան տեսախցիկ է վերցնում, սկսում է հասկանալ, որ աշխարհին կարելի է նայել տարբեր ձևերով, և հենց այդ պահից նրա մտածողությունը փոխվում է»,- նշում է Զաքոյանը։
Փառատոնի թիմը համոզված է, որ սա միայն մեկ միջոցառման գործ չէ․ արվեստի ընկալման փոխանցումը պետք է դառնա կրթական ու մշակութային պետական համակարգի անբաժան մաս։