Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու հանրակրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանն առանձնակի անդրադարձ է եղել հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարի թափուր հաստիքը համալրելու ընթացակարգին, կամավոր ատեստավորման ընձեռած հնարավորություններին, հարցաշարերի բովանդակությանը և այլ հարցերի:
Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT: