Քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացությունների տրամադրման գործով տեսչական մարմնի պաշտոնյաներ են ձերբակալվել։ Ադ մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք»,- հայտնել է Օհանջանյանը։
Ձերբակալվածները մեղադրվում են կաշառքի դիմաց քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացություններ տրամադրելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու մեջ։