https://arm.sputniknews.ru/20260903/kiprvosi-aperi-mvot-navi-khvortakvelu-gvortsvov-dzerbakalvel-e-adrbejani-ereq-qaghaqaci-106436450.html
Կիպրոսի ափերի մոտ նավի խորտակվելու գործով ձերբակալվել է Ադրբեջանի երեք քաղաքացի
Կիպրոսի ափերի մոտ նավի խորտակվելու գործով ձերբակալվել է Ադրբեջանի երեք քաղաքացի
Sputnik Արմենիա
Վերջին տվյալներով՝ փրկվել է 244 մարդ, 8 հոգի զոհվել է։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T16:27+0400
2026-09-03T16:27+0400
2026-09-03T16:28+0400
կիպրոս
ադրբեջանցի
ձերբակալություն
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106435145_0:0:1500:844_1920x0_80_0_0_0e5a2ac623ce6e2fd40bac292f6c9ad3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Երեք ադրբեջանցի է ձերբակալվել ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի» ափերի մոտ նավի խորտակման գործով, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով տուժածների հարազատներին:Ձերբակալվածներն են՝ Վալեհ Հումբաթովը, Ռաշադ Իբրահիմովը և Ղադիր Գուլիևը: Երեքն էլ աշխատում էին թուրքական նավի վրա։«Filo Jet» արագընթաց ուղևորատար նավը ուղևորվում էր Կիպրոսի Կիրինիա և թուրքական Մերսին քաղաքների միջև ստանդարտ երթուղով: Նավահանգստից դուրս գալուց անմիջապես հետո նավի սկզբնամասը սկսել է ջրով լցվել։ Անձնակազմը փորձել է վերադառնալ նավահանգիստ, սակայն հետդարձին նավը շրջվել է և խորտակվել։
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106435145_290:0:1415:844_1920x0_80_0_0_597df5a2322d2e4474459857fa309ba9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիպրոս, ադրբեջանցի, ձերբակալություն, նավ
կիպրոս, ադրբեջանցի, ձերբակալություն, նավ
16:27 03.09.2026 (Թարմացված է: 16:28 03.09.2026)
Բաժանորդագրվել
Վերջին տվյալներով՝ փրկվել է 244 մարդ, 8 հոգի զոհվել է։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Երեք ադրբեջանցի է ձերբակալվել ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի» ափերի մոտ
նավի խորտակման գործով, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով տուժածների հարազատներին:
Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։ Թուրքական լաստանավում եղել է 267 ուղևոր, 8 մարդ զոհվել է, ևս 20-ը համարվում են անհետ կորած:
Ձերբակալվածներն են՝ Վալեհ Հումբաթովը, Ռաշադ Իբրահիմովը և Ղադիր Գուլիևը: Երեքն էլ աշխատում էին թուրքական նավի վրա։
«Filo Jet» արագընթաց ուղևորատար նավը ուղևորվում էր Կիպրոսի Կիրինիա և թուրքական Մերսին քաղաքների միջև ստանդարտ երթուղով: Նավահանգստից դուրս գալուց անմիջապես հետո նավի սկզբնամասը սկսել է ջրով լցվել։ Անձնակազմը փորձել է վերադառնալ նավահանգիստ, սակայն հետդարձին նավը շրջվել է և խորտակվել։