Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում սեպտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 4-6-ը՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 3-5-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։