Համոզված եմ՝ նույնիսկ ցուցակներ կան, թե ում որ դեպքում և ինչ ձևով պետք է կալանավորել. Տիգրան Աբրահամյան

Հայաստանում ապրող ամենալավատես մարդիկ որևէ ակնկալիք չեն կարող ձևավորել փաշինյանական արդարադատությունից, դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը, լրագրողներին ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս գործընթացն ի սկզբանե ունեցել է քաղաքական հիմք և տեղի են ունեցել խախտումներ, հետևաբար, դատական պրոցեսից որևէ ակնկալիք չունեմ։ Ակնհայտ է, որ բոլոր գործերը, որոնք կան այս օրերին ու եղել են նախկինում, ամբողջությամբ իրար հետ փոխկապակցված են։ Ամեն ինչ կապված է Հայաստանում քաղաքական այլախոհության վերացման, քաղաքական ընդդիմախոսների ու այն անձանց հետ, ովքեր կարող են քաղաքական խնդիրներ առաջացնել գործող իշխանության համար»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա ասաց, թե համոզված է՝ նույնիսկ ցուցակներ կան, կա պլանավորում, թե ում որ դեպքում և ինչ ձևով պետք է կալանավորել ու քաղաքական խաղերից դուրս բերել։

Leave a comment