Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ես կնախընտրեի, որ այդ գործարքը մինչև վերջ ավարտվեր, հետո ընկերությունները դրա մասին կհայտարարեն։ Մեր խնդիրն է քաղաքական պայմաններ ստեղծել, որպեսզի գործարար համայնքներն իրար հետ աշխատեն»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե արդեն կոնկրետ պայմանագիր ու գործարք կա։

Leave a comment