«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը: Այս մասին տեղեկացրել ենք գործարարին պատկանող «Eighty eight» հյուրանոցային համալիրի էջից: Հայտնում է «Արմլուր»-ը:
«Տարիներ շարունակ չգործող ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի. այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը: Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր»,- նշված է հյուրանոցի սոցիալական էջում։