ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուն, սակայն կենսական նշանակության ենթակառուցվածքները չեն վնասվել։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի իշխանություններին։

«Քեշմ կղզու տարբեր շրջանների վրա ԱՄՆ-ի հարձակման թիրախներն են եղել բնակելի և առևտրային գոտիներից դուրս գտնվող օբյեկտները, իսկ հարվածները վնաս չեն հասցրել կղզու կենսական նշանակության ենթակառուցվածքներին»,— ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կղզում իրավիճակը վերահսկողության տակ է, արտակարգ իրավիճակների արձագանքման բոլոր ծառայությունները բերվել են պատրաստության վիճակի։

NEWS.am

Leave a comment