Նիկոլ Փաշինյանը չբացառեց՝ մոդուլյար ատոմակայանի դեպքում կարող են ընտրել ռուսական մոդելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ մոդուլյար ատոմակայանի դեպքում կարող են ընտրել ռուսական մոդելը։

«Մենք ասել ենք՝ անհնար չենք համարում որևէ մոդելի ընտրությունը, մեզ պետք է լավագույն առաջարկը, մենք փնտրում ենք լավագույն առաջարկը»,- լրագրողներին ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը երբեք չի ասել, որ ռուսականը կարող է լինել լավագույնը։

«Բայց կան մի քանի գործոններ՝ գին, հետգնման ժամկետ, կառուցման ժամկետ, ֆինանսավորման սխեմաներ և այլն»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն որոշում կայացնելու ժամանակն է, բայց նաև աշխատում են գործող ատոմակայանի ժամկետը ևս մեկ անգամ երկարացնելու ուղղությամբ։

«Հարցը պետք է դուրս դնել քաղաքականից»,- հավելեց Փաշինյանը։

Leave a comment