Պապոյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներ Տիգրան Գասպարյանին, Լևոն Մովսիսյանին և Արամ Խաչատրյանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներ Տիգրան Գասպարյանին, Լևոն Մովսիսյանին և Արամ Խաչատրյանին։

Կարևորելով նրանց բարձր մասնագիտական պատրաստվածությունը՝ Գևորգ Պապոյանը նորանշանակ պաշտոնյաներին մաղթել է բեղմնավոր աշխատանք։

Նորանշանակ տեղակալները շնորհակալություն են հայտնել ցուցաբերված վստահության համար՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ ստանձնած պատասխանատվությամբ և մասնագիտական փորձով նպաստելու նախարարության աշխատանքների արդյունավետ իրականացմանը։

Այնուհետև նախարարության գործակարգավարական խորհրդակցության շրջանակում քննարկվել են 2026 թվականի երկրորդ կիսամյակում իրականացվող և նախատեսվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment