Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան կշարունակի աջակցել Թեհրանին, ԱՄՆ-ն հազիվ թե կարողանա մոնոպոլիզացնել իր հարաբերությունները որևէ առանձին վերցրած երկրի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունը, ով կոչ էր արել «հեռու մնալ Իրանից», նա նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Թեհրանին և զարգացնել երկրների միջև հարաբերությունները։
«Հազիվ թե Միացյալ Նահանգները կարող են և պետք է մոնոպոլիզացնեն իրենց հարաբերությունները որևէ առանձին վերցրած երկրի հետ։ Մենք ունենք մեր սեփական գործընկերները, մեր սեփական բարեկամները։ Եվ բարեկամության ու գործընկերության այս բոլոր հարաբերությունները մենք պահպանելու և հետագայում զարգացնելու ենք», — հայտարարել է Պեսկովը։