Աղետի գոտու 15 ընտանիքի բնակապահովմանը կհատկացվի մոտ 107 մլն դրամ (PAN.am)

1988 թվականի երկրաշարժի հետևանքով Լոռու և Շիրակի մարզերի բնակավայրերում անօթևան մնացած 15 ընտանիքի բնակարանով ապահովելու նպատակով հատկացվելու է 107 մլն 754․5 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում, հայտնում է Sputnik Արմենիան:

Ընդունված որոշման համաձայն՝ նշված անձանց բնակապահովման իրավունքը վերականգնվել է դատական կարգով։ Նրանց բնակելի տարածքով ապահովելու համար նախատեսվել է տրամադրել կա՛մ ուղղակի ֆինանսական աջակցություն, կա՛մ բնակարանի գնման վկայագիր։

2025 թվականի հուլիսին տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ երկու տարվա ընթացքում աղետի գոտու 66 ընտանիք դատական ճանապարհով վերականգնել է բնակարան ստանալու իր իրավունքը։

Leave a comment