Պետք է այդ նյարդը դադարեցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ անկլավների մասին

Պետք է այդ նյարդը դադարեցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ անկլավների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ասել եմ՝ Քյարքիի մասին։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ  նախընտրկան շրջանում խոսել է անկլավների մասին։

«Հայաստանը 29743 քառակուսի կիլոմետր է, երբևէ Քյարքին և մյուս անկլավները այդ հաշվարկի մեջ չեն եղել, փոխարենը այդ հաշվարկի մեջ եղել է և կա Արծվաշենը»,-ասաց նա։

Վարչապետը նշեց, որ ադ թեմայով չկա ոչ մի պայմանավորվածություն։ «Ես հետապնդում եմ այս հարցի շուրջ նյարդի զրոյացում։ Երբ լրացուցիչ գործոններ չկան, այդ հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով»,-ասաց նա և նշեց հասարակությունը այդ ուղերձը ընդունել է։

«Խնդիրը սահմանազատման շրջանակում և սահմանազատման հանձնաժողովների  վավերացված աշխատակարգի սկզբունքներով կլուծվի լավագույնս,  սրանում հիմա արդեն ավելի մեծ համոզմունք ունեմ, թեև ռիսկը միշտ էլ կա, բայց մենք պետք է այդ նյարդը դադարեցնենք»,-ասաց նա։

 

Leave a comment