Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզվառելիքով 17 վագոն (PAN.am)

Ադրբեջանից Հայաստան հերթական մատակարարումն է իրականացվել՝ առաքվել է ընդհանուր 989 տոննա դիզելային վառելիք։

Բալաջարի կայարանից ուղարկվել է դիզվառելիքով բեռնված 17 վագոն-ցիստեռն՝ 989 տոննա ընդհանուր քաշով, հայտնում է APA-ն:

Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 55 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները հայաստանյան ընկերություններից ապրանք են գնում: Նա այդպես է պատասխանել այն հարցին, որ ՀՀ և Ադրբեջանի առևտուրը կարծես միակողմանի է՝ միայն Ադրբեջանից են ապրանքներ գալիս Հայաստան։

Leave a comment