Օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության ուսումնասիրությունները մի շարք վայրերում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում են արձանագրել։
Վանաձորում Ծատուրյան փողոցին հարակից տարածքում փոշու պարունակությունը թույլատրելի սահմանը գերազանցել է օգոստոսի 23-ին, 27-ին և 29-ին։
Հերացի և Վարդանանց փողոցների հարակից տարածքներում սահմանված ցուցանիշի գերազանցում չի արձանագրվել։
Ալավերդիում Դեբեդի փողոցին հարակից տարածքում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է օգոստոսի 26-ին և 27-ին։
Նույն օրերին՝ օգոստոսի 26-ին և 27-ին, թույլատրելի ցուցանիշի գերազանցում է արձանագրվել նաև Սանահինի սարահարթում։
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է օգոստոսի 25-ին և 26-ին։