Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել


Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով այս պահին կա 10 տուժած։ Վթարը 5 մարդու կյանք է խլել։


 

1lurer.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ)։


 


Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ 10 տուժածներից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: 


 

Դիտումների քանակ61

Leave a comment