Փետրվար 11,2026 14:13
Sputnik Armenia. Կարգալույծ արված 2 հոգևորականների` Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկինում` տեր Թադե)` հայցադիմումները Մայր աթոռի դեմ դատարանը վերադարձրել է։
Ըստ «Դատալեքսի»՝ հայցադիմումները հայցվորներին են վերադարձվել թերությունների պատճառով։ Հայցադիմումներում առկա թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել։
Հիշեցնենք՝ Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանն (Արամայիս Թախմազյան) ու Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ տեր Արամը (Ստեփան Ասատրյան) պահանջում են անվավեր ճանաչել իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումը և վերականգնել իրենց նախկին պաշտոններում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: