Փետրվարի 11-ին կայացել է Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։ Այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Համագումարն ընտրել է նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։
Փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
The post Սամվել Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ appeared first on CIVILNET.