Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևի մարզում գտնվող 3 լոգիստիկ կենտրոնի. ՊՆ

Բաժանորդագրվել

Խոցվել են նաև Չեռնոմորսկի նավահանգստում և Սև ծովում գտնվող երկու բեռնանավեր։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևի մարզում գտնվող 3 լոգիստիկ կենտրոնի: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մասնավորապես հարված է հասցվել «Էրիդոն» կենտրոնին, որն օգտագործվել է ռազմական բեռներ պահելու համար։

ՌԴ զինուժը խոցել է նաև «ՖՄ լոգիստիկ Դնեպր» կենտրոնը, որտեղ պահվել են կրկնակի նշանակության ապրանքներ և ԱԹՍ–ների բաղադրիչներ, և Կորչևատովոյում գտնվող կենտրոնը, որտեղ բաշխվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռները:

Բացի այդ, խոցվել են երկու բեռնանավեր Չեռնոմորսկի նավահանգստում և Սև ծովում, ինչպես նաև ռազմական գույքով պահեստներ Օդեսայի նավահանգստում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment