Մի բան հաստատ է. ամենակարևոր հարցում Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Վլադիմիր Պուտինի բերած արգումենտներին, իհարկե, կարելի է հակադարձել։ Վստահ եմ՝ հակադարձողների պակաս չի լինի, և ՀՀ վարչապետն էլ տեղը-տեղին հակադարձել է։ Դրա համար էլ` մեր մասով արտահոսքեր չկան։

Մի բան հաստատ է. ամենակարևոր հարցում Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է։ Նա թաքցնում է, որ ՌԴ-ն աշխարհաքաղաքական շահեր ունի մեր տարածաշրջանում և ընդհանրապես։

Հենց այդ շահերի իրականացման պատճառով էր, որ Արցախը հանձնեց ու առ այսօր միջանցք է ուզում, որ 2022-ին պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, որ ամեն կերպ միջամտեց Մոլդովայի ընտրություններին, որ Վրաստանում օլիգարխ օպերացիա իրականացրեց և որ նույնը փորձեց անել Հայաստանում 2026-ին, բայց չհաջողեց ու էլի չի հաջողելու։

Որովհետև Միութենական պետությունը վաղուց արդեն միֆ է, իսկ թե ինչու՝ հարցրեք Սի Ծինփինին։

Թե չէ՝ դրել է Հարավկովկասյան երկաթուղիներն ու ապրանքաշրջանառությունն է քննարկում, իսկ ռազմաբազան էլ, իբր, պահում է ՀՀ շահերից ելնելով…

ՀՀ-ն քայլեր է անում դեպի ինքնիշխանություն և դեպի առաջադեմ աշխարհ և թող Աստված օրհնի Հայաստանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment