ՌԴ–ն անհիմն է որակել Հաագայի մեղադրանքները. դեսպանություն

Բաժանորդագրվել

Լայպցիգի ոստիկանությունը օգոստոսի 5-ին հայտնել էր, որ քաղաքի օդանավակայանի աշխատակիցը բեռնատար ավիափոխադրումների անվտանգության գոտում պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերել:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ն անհիմն և անհեթեթ է որակել Նիդեռլանդների ԱԳՆ-ի` գերմանական Լայպցիգ քաղաքում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպին Մոսկվայի մասնակցության մասին մեղադրանքները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հաագայում Ռուսաստանի դեսպանությունից։

Նիդեռլանդների ԱԳՆ-ն այսօր կանչել է երկրում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անտոն Բուզանակովին։

«Այդ անհիմն շահարկումները վճռականորեն մերժվել են` որակվելով որպես բացարձակ անհեթեթ, սնանկ և ոչ մի իրական հիմք չունեցող»,– ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում` հավելելով, որ Եվրոպան Ուսաստանի հետ հարաբերություններում սրացման մեղքը Մոսկվայի վրա բարդելու այրող ցանկություն ունի։

Լայպցիգի ոստիկանությունը օգոստոսի 5-ին հայտնել էր, որ քաղաքի օդանավակայանի աշխատակիցը բեռնատար ավիափոխադրումների անվտանգության գոտում պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերել: Միջադեպի համար Գերմանիան մեղադրել է Ռուսաստանին՝ դրա համար կոնկրետ ապացույցներ չբերելով։ Մոսկվան միջադեպը սադրանք է անվանել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գերմանիան չունի ՌԴ-ից բխող սպառնալիքների ապացույցներ և Լայպցիգում դրոնի հետ կապված միջադեպում Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքները կապել է Գերմանիայի ներքաղաքական ծանր իրավիճակի հետ:

Leave a comment