Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 14-ին և 17-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երեք անձանց՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 103.5 քմ մակերեսով անշարժ գույքի և Աչաջուր համայնքի Մշակույթի տան տարածքում գտնվող՝ 28.38 քմ և 21.28 քմ մակերեսով անշարժ գույքերի օտարման գործարքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով։
Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով՝ Տավուշի մարզի դատախազության հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ՝ արգելելով վերոնշյալ անշարժ գույքերի սեփականության իրավունքի տնօրինումը, այդ թվում՝ փոխանցումը այլ անձի, օտարումը կամ գրավադրումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: