ԱՄՆ–ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց դեմ, ովքեր աջակցում են Իրանին. ֆիննախ

https://arm.sputniknews.ru/20260902/amnn-mtadir-e-patzhamijvocner-sahmanel-bvolvor-nranc-dem-vovqer-ajakcum-en-iranin-finnakh-106396567.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96147558_0:0:2732:2048_1920x0_80_0_0_3b1792eda7ec5bbb72f6149241ccad32.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ամն կոնգրես, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, պատժամիջոցներ, դուբայ, բանկ

ամն, ամն կոնգրես, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, պատժամիջոցներ, դուբայ, բանկ

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Դուբայում եգիպտական բանկի մասնաճյուղերի դեմ:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է համակարգված պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց դեմ, ովքեր աջակցում են Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այդ հակամարտությունն ավարտվի, իսկ դրան վերջ տալու ամենաարագ ճանապարհն այն է, որ ոչ մեկը որևէ աջակցություն չցուցաբերի Իրանին։ Մենք համակարգված կերպով կբացահայտենք և կվերացնենք յուրաքանչյուր նման անբարեխիղճ մասնակցի», – ասել է Բեսենթը «Fox News» հեռուստաալիքին։

Նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Դուբայում եգիպտական բանկի մասնաճյուղերի դեմ, որոնք 2025 թվականից ի վեր Իրանին տրամադրել են ավելի քան 1,8 միլիարդ դոլար:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 1-ին հայտարարել է, որ Իրանի վրա խոշորագույն հարձակումը սարերի հետևում չէ, որից հետո, ըստ նրա, ոչինչ չի մնա։

Leave a comment