24 ժամ առհասարակ չի սնվել. փաստաբանը` կալանավորված Գագիկ Խաչատրյանի մասին

https://arm.sputniknews.ru/20260902/24-zham-arhasarak-chi-snvel-pastabany-kalanavvorvats-gagik-khachatrjani-masin-106394193.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106392956_0:0:1138:853_1920x0_80_0_0_cbad7b59edf7ab92c757ccfc54548bcd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երեմ սարգսյան, գագիկ խաչատրյան

հայաստան, երեմ սարգսյան, գագիկ խաչատրյան

Բաժանորդագրվել

Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որ Գագիկ Խաչատրյանը բուժհաստատություն տեղափոխվի, նիստերն անցկացվեն առանց նրա։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, որը պայմանավորված է հենաշարժողական համակարգի խնդիրներով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։

«Միջնորդել ենք, որ նա բուժհաստատություն տեղափոխվի, և նիստերն անցկացվեն առանց նրա ներկայության։ Գագիկ Խաչատրյանը օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 7։30-ից հնարավորություն չուներ ո՛չ սնվելու, ո՛չ էլ բնական կարիքները հոգալու։ Հաշմանդամության կարգ ունի Գագիկ Խաչատրյանը` հենաշարժողական համակարգի խնդիրներով պայմանավորված։ Նման խնդիրներ ունեցողները պարտադիր պետք է հատուկ սահմանված հարմարություններից օգտվեն։ Նա մշտական խնամքի կարիք ունի, այդ խնամքից նա ամբողջ ընթացքում զրկված է եղել»,– ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ սա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է` մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքով։ Սարգսյանի պնդմամբ` Խաչատրյանին տնից ՔԿ տեղափոխումն իրականացվել է բժշկական մի շարք խախտումներով։

«Քիչ առաջ պետք է հանդիպեի Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ–ում, բայց չկարողացան նրան ուղեկցել ինձ մոտ, քանի որ ցավերի մեջ էր, ու տեղափոխումը չեղավ։ Նա արդեն ավելի քան 24 ժամ առհասարակ չի սնվել, դեղորայք ընդունելու համար էլ հատուկ սննդակարգ է պետք։ կարիքները հոգալու համար նրանից միացված էր կատետր, որը, սակայն, երեկվանից չի փոխվել»,– նշեց փաստաբանը։

Նա հիշեցրեց, որ 2019 թվականից սկսած բազմաթիվ բժիշկներ հայտնել են ու փաստեր ներկայացրել, թե ինչ առողջական խնդիրներ ունի Գագիկ Խաչատրյանը։ Միջնորդություն էր եղել, որ Խաչատրյանին թույլ տան մեկնել վիրահատության, բայց քննիչը հետաձգել էր միջնորդությունը։ Սարգսյանի խոսքով` այդ ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով 2 անգամ բժիշկների կոնսիլիում էր եղել, որոնք նշել էին, որ կա ստենոզի խնդիր, ու վիրահատություն է պետք, որը ՀՀ–ում հնարավոր չէ իրականացնել։ Երկու դեպքում էլ քննիչը հետաձգել էր միջնորդությունը ու Խաչատրյանին ձերբակալել և կալանավորել էին։

Հիշեցնենք` Խաչատրյանին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել` առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում, պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում, կաշառք ստանալ։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՊԵԿ նախկին նախագահը քաղցկեղով է տառապում և բուժում է ստացել Գերմանիայում: Սակայն սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումը հայտնեց, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։

Leave a comment