Պուտինը և Փեզեշքիանը Բիշքեկում քննարկել են ում են նաև «Բուշերի» իրավիճակի հարցը. Լիխաչով

https://arm.sputniknews.ru/20260902/putiny-ev-pezeshqiany-bishqekum-qnnarkel-en-um-en-naev-busheri-iravitshaki-harcy-likhachvov-106383980.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ffd8f4441bd671b4a5075587afc03445.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ», իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, «բուշեր» աէկ

ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ», իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, «բուշեր» աէկ

Բաժանորդագրվել

Նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են «Բուշեր» ատոմակայանում ստեղծված իրավիճակը և ատոմային էներգետիկայի ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Նրա խոսքով՝ ատոմակայանում իրավիճակը շարունակում է հանգիստ լինել։

«Մեր նախագահները՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և Իրանի նախագահը, երեկ երկկողմ հանդիպման ժամանակ խորը քննարկել են այս հարցը», – ասել է Լիխաչովը։

«Ռոսատոմի» ղեկավարը հայտնել է, որ «Բուշեր» ատոմակայանում այժմ 45 ռուսաստանցի մասնագետ կա։ Շուտով նրանց պետք է միանան ևս շուրջ 50 աշխատակից։ Այսպիսով, սեպտեմբերին ատոմակայանում ռուսաստանցի մասնագետների թիվը նախատեսվում է հասցնել մոտավորապես մինչև 100-ի։

Հանդիպմանը քննարկվել է նաև ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացումը։ Լիխաչովը հիշեցրել է Իրանում խոշոր էներգաբլոկների կառուցման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բացի այդ, նրա խոսքով, Թեհրանը հետաքրքրություն է ցուցաբերում փոքր ատոմային էներգաբլոկների նկատմամբ։ «Ռոսատոմն» արդեն իրանական կողմին փոխանցել է փոքր ատոմակայանների կառուցման վերաբերյալ համապատասխան միջկառավարական համաձայնագրի նախագիծը։

Լիխաչովը վստահություն է հայտնել, որ Իրանը կշարունակի զարգացնել ատոմային էներգետիկան, իսկ Ռուսաստանը ակտիվորեն կմասնակցի այդ նախագծերի իրականացմանը։

Leave a comment