https://arm.sputniknews.ru/20260902/garegin-erkrvordn-u-hvogevvorakannery-khaghaghutjan-aghvotq-en-hnchecrel-majr-tatsharum-106383725.html
Գարեգին Երկրորդն ու հոգևորականները խաղաղության աղոթք են հնչեցրել Մայր տաճարում
Գարեգին Երկրորդն ու հոգևորականները խաղաղության աղոթք են հնչեցրել Մայր տաճարում
Sputnik Արմենիա
Արարողության ավարտին հոգևորականներն աղոթել են արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T13:13+0400
2026-09-02T13:13+0400
2026-09-02T13:14+0400
հայաստան
արցախ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
աղոթք
էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106380366_0:63:1200:738_1920x0_80_0_0_5b3bd1a4b56eeb422d1e1e753e2c445d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Անկախության օրվա առիթով այսօր Էջմիածնի Մայր տաճարում Խաղաղության աղոթք է կատարվել Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Արարողության ավարտին նաև աղոթք է մատուցվել արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է։ Քաղաքական ու հասարակական գործիչներն առավոտյան ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ՝ ի հիշատակ պատերազմներում զոհված զինծառայողների:
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106380366_67:0:1134:800_1920x0_80_0_0_9b42189843824b4752a0bc646e3a86d2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, աղոթք, էջմիածին
հայաստան, արցախ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, աղոթք, էջմիածին
13:13 02.09.2026 (Թարմացված է: 13:14 02.09.2026)
Բաժանորդագրվել
Արարողության ավարտին հոգևորականներն աղոթել են արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Անկախության օրվա առիթով այսօր Էջմիածնի Մայր տաճարում Խաղաղության աղոթք է կատարվել Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մայր աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրին առ Աստված` բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Արարողության ավարտին նաև աղոթք է մատուցվել արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է։ Քաղաքական ու հասարակական գործիչներն առավոտյան
ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ՝ ի հիշատակ պատերազմներում զոհված զինծառայողների: