ԱՄԷ են արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք․ ՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) տեղեկացնում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններ են արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք։


ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ հաշվի առնելով ԱՄԷ շուկայում առկա մեծ պահանջարկը՝ պատրաստ են ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող շահագրգիռ ընկերություններին կապել ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության նպատակով։


Պահանջվող արտադրանքը իշխան ձուկն է՝ 4 կգ և ավելի քաշով, որը պետք է համապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին։


ՍԱՏՄ-ն առաջարկում է համապատասխան խմբաքանակներ ունեցող և արտահանող կազմակերպության հետ համագործակցելու պատրաստ ընկերություններին կապ հաստատել տեսչական մարմնի հետ։


Կոնտակտային անձ՝ Արթուր Մամիկոնյան

Էլ․ հասցե՝ [email protected]

Հեռ․՝ 015 404040-220

Դիտումների քանակ1

Leave a comment