ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, զրուցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ

https://arm.sputniknews.ru/20260902/mip-nerkajacucichnern-ajcelel-en-qkh-zrucel-pek-nakhkin-nakhagah-gagik-khachatrjani-het-106378692.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93207280_139:0:2362:1667_1920x0_80_0_0_c0ec25eb0dc7193c9fdbc03a0f435f31.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գագիկ խաչատրյան, հհ միպ, քրեակատարողական հիմնարկ (քկհ)

հայաստան, գագիկ խաչատրյան, հհ միպ, քրեակատարողական հիմնարկ (քկհ)

Բաժանորդագրվել

ՄԻՊ–ից հայտնել են, որ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց անցկացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ։ Լուրը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։

«Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,– ասված է Մանասյանի հայտարարության մեջ։

ՄԻՊ–ը հայտնել է նաև, որ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, և հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։

«Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել ՄԻՊ հաստատության դիրքորոշումը։ Պաշտպանի աշխատակազմը հրապարակման ենթակա տեղեկությունները կներկայացնի լրացուցիչ»,– եզրափակել է Մանասյանը։

Leave a comment