Անգամ պատիժ կրող անձը չի կարող ենթարկվել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի․ Սաքունց
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը գրել է․
«Մի անգամ ներկայացրել եմ, վերստին ներկայացնեմ: Անգամ քրեակատարողական հիմնարկում անձը, ով պատիժ է կրում, քանի որ մեղավոր է ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ՝ որևէ հանցագործություն կատարելու մեջ, չի կարող ենթարկվել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Սա է մարդու իրավունքի էությունը՝ անկախ անձից, նրա որևէ հատկանիշից, արաքից, վարքագծից, և այլն: