Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բիշքեկում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
ՌԴ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն այն որոշակի դժվարություններ է առաջացնում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված։
«Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է։ Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ. Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները։
Եթե Հայաստանն օրենք ընդունի այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին, դա կնշանակի ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն»,- ասել է նա։