Պուտինը Փաշինյանին առաջարկել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը դնել հանրաքվեի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա բարդություններ է ստեղծում՝ այդ թվում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով։

Պուտինը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, ըստ էության, նշանակում է հայտարարություն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ որքան արագ Հայաստանը հստակեցնի ԵՄ անդամակցության հարցը, այնքան լավ, քանի որ Ռուսաստանը պետք է հասկանա՝ ինչպես է հետագայում կառուցելու հարաբերությունները Հայաստանի հետ։

Պուտինն առաջարկել է ԵՄ անդամակցության հարցը թողնել Հայաստանի ժողովրդի որոշմանը՝ անցկացնելու հանրաքվե և պարզելու, թե ինչ են ցանկանում Հայաստանի քաղաքացիները։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, եւ բերել է թվային տվյալներ. 2026 թվականի սկզբից երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար։Իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքում ՀՀ-ի ՀՆԱ-ն եռապատկվել է, հայկական ապրանքների արտահանումն աճել է 10 անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment