https://arm.sputniknews.ru/20260211/erb-ev-inchpes-kgvortsarkvi-hajastanum-abi-mega-kentrvony-nakhagtsi-hamahimnadri-parzabanumy-98691514.html
Երբ և ինչպես կգործարկվի Հայաստանում ԱԲ–ի մեգա-կենտրոնը. նախագծի համահիմնադրի պարզաբանումը
Երբ և ինչպես կգործարկվի Հայաստանում ԱԲ–ի մեգա-կենտրոնը. նախագծի համահիմնադրի պարզաբանումը
Sputnik Արմենիա
Հզորությունների զգալի մասն արդեն մշակված է արտասահմանից նախնական պատվերների համար։ Հետաքրքրություն կա նաև ներքին շուկայում. հայկական ստարտափերը սկսել են ավելի… 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T13:39+0400
2026-02-11T13:39+0400
2026-02-11T13:40+0400
արհեստական բանականություն
հայաստան
գործարան
ստարտափ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98684272_0:0:1600:901_1920x0_80_0_0_c61c3503c6e24114d1cceb8ea6ea1bf7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. «Firebird» ընկերության տվյալների կենտրոնի առաջին մասը կգործարկվի այս մայիսի վերջին, երկրորդը՝ մինչև տարեվերջ։ Այս մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) տարեկան հավաքի շրջանակում Sputnik Արմենիային հայտնեց Team հեռահաղորդակցական օպերատորի և «Firebird» տվյալների կենտրոնի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։«Արաբական Միացյալ Էմիրություններում ևս մեծ կենտրոն է կառուցվում։ Տեղյակ չեմ` որքանով է այն այժմ օգտագործվում։ Սակայն եթե մինչև տարեվերջ ամեն ինչ ընթանա մեր ծրագրերի համաձայն, և մենք շահագործման հանձնենք մեր նախատեսածը, ապա Հայաստանը գրաֆիկական պրոցեսորների քանակով կլինի աշխարհում երրորդը կամ չորրորդը մեկ շնչի հաշվով», – հավելեց Եսայանը։Երկու փուլի ավարտից հետո տվյալների կենտրոնն ընդհանուր առմամբ կունենա մոտ 50 հազար Nvidia գրաֆիկական պրոցեսորներ՝ GB300 և P2000 մոդելների։Նախնական պատվերներով` հիմնականում ԱՄՆ–ից, տվյալների կենտրոնի զգալի մասն արդեն իսկ մշակվել է։ Հայաստանում համագործակցության վերաբերյալ քննարկումներ է վարում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (հայաստանյան բուհերի և գիտական կենտրոնների համար հզորությունների մի մասն օգտագործելու համար)։Եսայանը նշեց, որ ոգևորությունը մեծացել է նաև տեղական ՏՏ ընկերությունների և ստարտափերի շրջանում, որոնցից գնալով ավելի շատ հայտեր են ստացվում տվյալների կենտրոնն օգտագործելու համար։Հիշեցնենք, որ «Firebird» նախագիծն Ալեքսանդր Եսայանը հիմնադրել է Հայաստանից և սփյուռքից մի շարք այլ ՏՏ ձեռնարկատերերի հետ, իսկ նախագծի տեխնիկական գործընկերը դարձել է «Nvidia» ընկերությունը՝ փոխնախագահ Ռև Լեբարեդյանի ջանքերով։Ավելի վաղ նշվել է, որ նախագծում ներդրումները պետք է մոտ 500 մլն դոլար կազմեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98684272_97:0:1520:1067_1920x0_80_0_0_134e3554a14a1e97b5e0bda7f5bd86d0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արհեստական բանականություն, հայաստան, գործարան, ստարտափ
արհեստական բանականություն, հայաստան, գործարան, ստարտափ
13:39 11.02.2026 (Թարմացված է: 13:40 11.02.2026)
Բաժանորդագրվել
Հզորությունների զգալի մասն արդեն մշակված է արտասահմանից նախնական պատվերների համար։ Հետաքրքրություն կա նաև ներքին շուկայում. հայկական ստարտափերը սկսել են ավելի ակտիվ աշխատել արհեստական բանականության նախագծերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. «Firebird» ընկերության տվյալների կենտրոնի առաջին մասը կգործարկվի այս մայիսի վերջին, երկրորդը՝ մինչև տարեվերջ։ Այս մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) տարեկան հավաքի շրջանակում
Sputnik Արմենիային հայտնեց Team հեռահաղորդակցական օպերատորի և «Firebird» տվյալների կենտրոնի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
«Nvidia» գրաֆիկական պրոցեսորների նոր խմբաքանակով (մատակարարման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը վերջերս Հայաստան կատարած իր այցի ժամանակ – խմբ.) նոր կենտրոնը, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենամեծը տարածաշրջանում, այդ թվում` Արևելյան Եվրոպայում, և հնարավոր է՝ նույնիսկ Պարսից ծոցի երկրներում։
«Արաբական Միացյալ Էմիրություններում ևս մեծ կենտրոն է կառուցվում։ Տեղյակ չեմ` որքանով է այն այժմ օգտագործվում։ Սակայն եթե մինչև տարեվերջ ամեն ինչ ընթանա մեր ծրագրերի համաձայն, և մենք շահագործման հանձնենք մեր նախատեսածը, ապա Հայաստանը գրաֆիկական պրոցեսորների քանակով կլինի աշխարհում երրորդը կամ չորրորդը մեկ շնչի հաշվով», – հավելեց Եսայանը։
Երկու փուլի ավարտից հետո տվյալների կենտրոնն ընդհանուր առմամբ կունենա մոտ 50 հազար Nvidia գրաֆիկական պրոցեսորներ՝ GB300 և P2000 մոդելների։
Նախնական պատվերներով` հիմնականում ԱՄՆ–ից, տվյալների կենտրոնի զգալի մասն արդեն իսկ մշակվել է։ Հայաստանում համագործակցության վերաբերյալ քննարկումներ է վարում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (հայաստանյան բուհերի և գիտական կենտրոնների համար հզորությունների մի մասն օգտագործելու համար)։
Եսայանը նշեց, որ ոգևորությունը մեծացել է նաև տեղական ՏՏ ընկերությունների և ստարտափերի շրջանում, որոնցից գնալով ավելի շատ հայտեր են ստացվում տվյալների կենտրոնն օգտագործելու համար։
«Նախկինում քչերն էին մտածում հսկայական տվյալների և արհեստական բանականության վրա հիմնված արտադրանք ստեղծելու մասին՝ հասկանալով, որ անհրաժեշտ հզորություններին հասանելիություն ստանալը շատ դժվար կլինի։ Այժմ, երբ հեռանկարներ են բացվել, նաև նախագծեր են հայտնվում», – հավելեց Եսայանը։
Հիշեցնենք, որ «Firebird» նախագիծն Ալեքսանդր Եսայանը հիմնադրել է Հայաստանից և սփյուռքից մի շարք այլ ՏՏ ձեռնարկատերերի հետ, իսկ նախագծի տեխնիկական գործընկերը դարձել է «Nvidia» ընկերությունը՝ փոխնախագահ Ռև Լեբարեդյանի ջանքերով։
Ավելի վաղ նշվել է, որ նախագծում ներդրումները պետք է մոտ 500 մլն դոլար կազմեն։