Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում խախտումներ է հայտնաբերել, ինչի հետևանքով 10 հասցեում գործող լցակայաններ են կապարակնքվել։
Տեսչական մարմինը հայտնել է, որ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։
Մասնավորապես՝
- դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին,
- բացակայել են չափանոթները,
- բացակայել են արագ արձագանքման QR կոդերն ու համապատասխան մակնշումները։
Միաժամանակ արձանագրվել են չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։
Իրականացված վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 տարբեր հասցեներում գործող լցակայաններ։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով նախատեսված կարգով ենթարկվելու է վարչական պատասխանատվության։
Նախատեսվում է մոտ 9 միլիոն դրամի չափով տուգանք։