«Ռոսատոմը» 2026 թ.-ին կգործարկի Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը

https://arm.sputniknews.ru/20260901/rvosatvomy-2026-t-in-kgvortsarki-turqiaji-aqquju-aek-i-arajin-energablvoky-106352513.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106352031_84:0:857:580_1920x0_80_0_0_c7531e83782ca14cd5b41be9b186d586.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ատոմակայան, թուրքիա, ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին

ատոմակայան, թուրքիա, ռուսաստան, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մեծ նշանակություն է տալիս այդ բանակցություններին։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են համատեղ խոշոր նախագծերի իրականացումը, որոնց թվում է նաև «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի կառուցումը։ Այս մասին հայտարարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ «Ռոսատոմը» 2026 թվականին կգործարկի «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ երկու երկրների տնտեսական հգործակցությունը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ։

Թուրքիայի նախագահն իր հերթին ընդգծել է, որ տնտեսական գործակցության բարձր մակարդակը՝ հավելելով, որ մեծ նշանակություն է տալիս Բիշքեկում անցկացվող բանակցություններին։

2024 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ գերմանական Siemens-ը խախտել է Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի թիվ 1 էներգաբլոկի համար սարքավորումներ մատակարարելու պարտավորությունները, ընկերության հետ բանակցություններն արդյունք չեն տվել, ուստի այլընտրանքը գնվել է բարեկամ երկրներից։

Ավելի վաղ «Աքքույու Նուկլեար» նախագծային ընկերության շինարարության և արտադրության կազմակերպման գծով տնօրեն Դենիս Սեզյոմինը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ռուսական և թուրքական կողմերը համատեղ գնահատում են, թե «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի իրականացման վրա ինչպես է ազդել կայանի համար բաշխիչ սարքի սարքավորում մատակարարելուց Siemens-ի հրաժարվելը։

ԱՄՆ-ն արգելափակում է «Աքքույու» ատոմակայանի գումարը, բայց նախագիծը շարունակվում է. Լիխաչով

2024 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ստամբուլ կատարած վերջին այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է, որ Siemens-ը Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի համար մատակարարելու է ուշացող սարքավորումները, սակայն այդ սարքավորումներն արդեն 99 տոկոսով չեն օգտագործվելու։

Թուրքիայում առաջին «Աքքույու» ատոմակայանի կառուցումը ռուս-թուրքական խոշորագույն համատեղ նախագիծն է դարձել։ Նախատեսվում է, որ ռուսական առաջադեմ ՋՋԷՌ-1200 ռեակտորներով բոլոր չորս էներգաբլոկները (յուրաքանչյուրը 1200 Մվտ հզորությամբ) շահագործման հանձնելուց հետո կայանը տարեկան մոտ 35 միլիարդ կվտ/ժամ էներգիա կարտադրի և կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10%-ը: Առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 2024 թվականին։

Առանց նավթի և գազի. Ռուսաստանը ԱՄՆ-ից և Եվրոպայից գումար վաստակելու ևս մեկ միջոց է գտել

«Աքքույու» ԱԷԿ-ը համաշխարհային ատոմային արդյունաբերության առաջին նախագիծն է, որն իրականացվում է «Կառուցիր-տիրիր-շահագործիր» մոդելով։ Նախագծի արժեքը մոտ 20 մլրդ դոլար է։ «Աքքույուն» համապատասխանում է ատոմային էներգետիկայի անվտանգության բոլոր ժամանակակից միջազգային պահանջներին։

Leave a comment