Զգուշացե՛ք գնացքից. ՀԿԵ–ն կոչով դիմել է քաղաքացիներին

https://arm.sputniknews.ru/20260901/zgushaceq-gnacqic-hken-kvochvov-dimel-e-qaghaqacinerin-106349839.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106348825_195:0:1311:837_1920x0_80_0_0_e3324b54e91ad6d971732a683fb1d1e4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), երեխա, ծնող, վարորդ

հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), երեխա, ծնող, վարորդ

Բաժանորդագրվել

Ընկերությունն ընդգծել է` երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Զգուշացե՛ք գնացքից. նոր ուսումնական տարվա մեկնարկի և ուղևորափոխադրումների ու ավտոմոբիլային երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության բնակիչներին։

Ընկերությունը հիշեցրել է երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգության կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին։

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների անվտանգությանը։ Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն։ Գծերը թույլատրվում է հատել միայն դրա համար նախատեսված և համապատասխան կերպով կահավորված վայրերում՝ պահպանելով անվտանգության բոլոր պահանջները։ Այն ծնողներին, որոնց երեխաները հաճախում են երկաթուղային գծերի հարևանությամբ գտնվող դպրոցներ, խորհուրդ է տրվում պարբերաբար զրուցել երեխաների հետ և հիշեցնել երկաթուղային գծերում, երկաթուղային կամուրջների վրա, շարժակազմի մոտ և երկաթուղային ենթակառուցվածքի այլ օբյեկտներում գտնվելու վտանգների մասին»,– ասված է հաղորդագրությունում։

ՀԿԵ-ի նախաձեռնությամբ դպրոցական ծրագրում ներառվել է երկաթուղում անվտանգ վարքագծի վերաբերյալ դասընթաց։ Սակայն ընկերությունը նշել է, որ երեխաների ստացած գիտելիքները պահանջում են մշտական ամրապնդում, ուստի դպրոցականների շրջանում պատասխանատու վարքագծի ձևավորման գործում կարևոր դեր ունեն նաև ծնողները։

ՀԿԵ-ն նաև դիմել է ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին՝ կոչ անելով խստորեն պահպանել երկաթուղային գծանցներով երթևեկելու կանոնները։ Անհրաժեշտ է գծերը հատել միայն դրա համար նախատեսված վայրերում, ուշադիր հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցների ազդանշաններին, ինչպես նաև կատարել կարգավորողների պահանջները։

Leave a comment