Բաքուն և Երևանն աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ․ Ալիև

https://arm.sputniknews.ru/20260901/baqun-ev-erevann-ashkhatum-en-pvokhadardz-arevtri-tsavalneri-avelacman-ughghutjamb-aliev-106340525.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106340325_240:0:1365:844_1920x0_80_0_0_ff75fe526c433d61797b66ad63e2ff36.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իլհամ ալիև, հայաստան, առևտուր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նավթ

իլհամ ալիև, հայաստան, առևտուր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նավթ

Բաժանորդագրվել

Ներկայում Ադրբեջանը դեպի Հայաստան իրականացնում է բեռների տարանցում երրորդ երկրներից։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Հայաստանն աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՇՀԿ+» ձևաչափով գագաթնաժողովի ժամանակ:

«Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստանին և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, անվանացանկի ընդլայնման և ցամաքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։

Ներկայում Ադրբեջանի տարածքով իրականացվում է ռուսական բեռների տարանցում դեպի Հայաստան։ Ավելի վաղ այդ երթուղով փոխադրվել էր ավելի քան 40 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1,1 հազար տոննա պրոպան, ավելի քան 1,1 հազար տոննա ածուխ, 133 տոննա ալյումին և 67 հազար տոննա փայտ:

Բացի այդ, Ադրբեջանը Հայաստան է արտահանել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին:

Ադրբեջանի մաքսային կոմիտեն հայտնել է, որ այս տարի ՀՀ է արտահանվել 17.4 մլն դոլարի ապրանք

Leave a comment