Չինաստանը ՇՀԿ-ն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առաջնահերթ ուղղություն է համարում

https://arm.sputniknews.ru/20260901/chinastany-shhk-n-mek-gvoti-mek-tshanaparh-nakhadzernutjan-arajnahert-ughghutjun-e-hamarum-106340800.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106336915_219:0:2948:2047_1920x0_80_0_0_e95f17df2ebd697b7c1319ee0fefce5b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չինաստան, «մեկ գոտի, մեկ ճանապարհ», շհկ

չինաստան, «մեկ գոտի, մեկ ճանապարհ», շհկ

Բաժանորդագրվել

Չինաստանը պատրաստ է օգնել ՇՀԿ-ն վերածել կարևոր հարթակի՝ գլոբալ անվտանգության ոլորտում նախաձեռնությունն իրականացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) դիտարկում է որպես առաջնահերթ ուղղություն՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ համատեղ կառուցման և Գլոբալ զարգացման նախաձեռնության իրականացման համար։ Այս մասին ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Նրա խոսքով` Չինաստանը պատրաստ է օգնել ՇՀԿ-ն վերածել կարևոր հարթակի՝ գլոբալ անվտանգության ոլորտում նախաձեռնությունն իրականացնելու համար և աշխատելու բոլոր կողմերի հետ՝ Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունն իրականացնելու համար։ Պեկինը նաև աջակցում է ՇՀԿ-ին՝ Գլոբալ կառավարման նախաձեռնության իրականացման գործում համագործակցության օրինակելի մոդել ձևավորելու գործում։

«Թող ՇՀԿ-ի ուժերը բարգավաճման շարժիչ ուժ դառնան Եվրասիական ընդհանուր մայրցամաքում», – հայտարարել է Չինաստանի առաջնորդը։

Նա ընդգծել է, որ ՇՀԿ-ն դարձել է համատեղ զարգացման և Եվրասիական երկրների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առանցքային հարթակներից մեկը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան բազմիցս գրել էր, որ Հայաստանը կարող է դառնալ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության օղակը՝ հարավային հատվածով միանալով զարկերակին։ Այսպես օրինակ՝ երթուղիներից մեկով բեռները կարող են Չինաստանից Ղազախստանի և Թուրքմենստանի միջով հասնել Իրան, ապա՝ Հայաստան, իսկ արդեն այնտեղից՝ Սև ծովի ավազանի երկրներ։ Մեկ այլ ճյուղով բեռներ կարող են գնալ Չինաստանից Ղազախստան, այնտեղից՝ Կասպից ծովով դեպի Իրան, և ապա՝ Հայաստան։

ՇՀԿ-ի գրեթե բոլոր երկրները հաստատել են իրենց աջակցությունը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և Եվրասիական տնտեսական միությանը դրա կապակցվածությանը։ Միայն Հնդկաստանն է ձեռնպահ մնացել դրան աջակցելուց։

Leave a comment