Երևանում սեպտեմբերի 3-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, մասնավորապես`
🔹 Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ և Նալբանդյան 50 հասցեին հարակից ճանապարհահատվածին հարակից հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղին փոխադրամիջոցների կանգառը կարգելվի,
🔹 իսկ Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտով Հանրապետության հրապարակի կողմից դեպի Սախարովի հրապարակ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:
Հիշեցնենք նաև, որ խաչմերուկում և հարակից տարածքներում ՆԳՆ ոստիկանության կողմից կատարվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն` տեսահսկման սարքերով:
Երևանի քաղաքապետարան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: