«Ռուսական երկաթուղիները» կատարում են Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը

«Ռուսական երկաթուղիները» կատարում են Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը

«Ռուսական երկաթուղիները» (ՌԵ) կատարում են Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց են տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ երկխոսության համար, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը:

ՌԵ-ն մշտական կապի մեջ է հայկական գործընկերների հետ և իր կողմից չափազանց պատասխանատու է վերաբերվում պայմանագրի բոլոր դրույթների կատարմանը: Հայաստանի իշխանությունների հայտարարությունների ֆոնին, որոնք պնդում են Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի փոխանցումը Ռուսաստանից Հայաստանին։

Բելոզյորովի խոսքով՝ առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք համատեղ քննարկվում են, և դրանց վերաբերյալ նախանշվում են համապատասխան գործողություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կան մի քանի հնարավոր տարբերակներ՝ Ռուսաստանից ՀԿԵ-ի (Հարավկովկասյան երկաթուղու) կոնցեսիայի փոխանցման հարցը լուծելու համար․

«Մասնագետների հետ աշխատանքների ընթացքում քննարկվում են տարբեր տարբերակներ․ օրինակ՝ ընկերության մի մասի վաճառքը, ընդ որում՝ ռուսական կողմը պետք է մնա որպես փոքրամասնության բաժնետեր (մինորիտար բաժնետեր)։

Մեկ այլ տարբերակ է լիցենզիայի բաժանումը։ Երկաթուղիների դեպքում լիցենզիան ներառում է ինչպես ենթակառուցվածքի սպասարկումը, այնպես էլ բուն փոխադրումները։ Փաշինյանի խոսքով՝ այժմ այդ գործառույթները կարող են վերաբաշխվել։ Նրա հավաստմամբ՝ նման տարբերակները բազմաթիվ են»,-նշել էր Փաշինյանը ։

Leave a comment