https://arm.sputniknews.ru/20260901/rd-i-ev-hh-i-eritasardnery-karvogh-en-der-unenal-haraberutjunneri-amrapndman-gvortsum-106336256.html
ՌԴ-ի և ՀՀ-ի երիտասարդները կարող են դեր ունենալ հարաբերությունների ամրապնդման գործում
ՌԴ-ի և ՀՀ-ի երիտասարդները կարող են դեր ունենալ հարաբերությունների ամրապնդման գործում
Sputnik Արմենիա
Դիվանագետը նշել է նաև երկու երկրների աշխարհագրորեն մոտ լինելու հանգամանքը։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T13:30+0400
2026-09-01T13:30+0400
2026-09-01T13:30+0400
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106332993_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f61f4e04b5400e7fef750e8c790c1b14.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդությունը կարող է հսկայական դեր խաղալ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Միևնույն ժամանակ, այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն ավանդական արժեքների՝ դարավոր պատմական կապերի, մշակութային մտերմության վրա, այդ թվում՝ կրոնական հայացքների ոլորտում։ ՌԴ դիվանագետը կարծում է, որ կապերի ամրապնդման համար նաև ժամանակակից հիմք կա` հսկայական թվով ընտանիքների տեսքով, որոնք ստեղծվում են երկու երկրների քաղաքացիների կամ մեկ երկրի քաղաքացիների միջև, որոնք սակայն էթնիկ կապեր ունեն երկու պետությունների հետ։Զախարովան կարծում է, որ այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչու են արհեստական ընտրության (կամ Ռուսաստանի հետ, կամ առանց դրա – խմբ.) առաջ կանգնած։ Թեև խոստովանում է, որ Ռուսաստանի կամ Հայաստանի ժամանակակից երիտասարդության համար «երկկողմ հարաբերությունները հուզական նրբերանգ չունեն»։Բացի այդ, դիվանագետը նշել է երկու երկրների աշխարհագրորեն մոտ լինելու հանգամանքը. այն կարևորագույն տրանսպորտային զարկերակ է սեփական ապրանքներն ու հնարավորությունները Ռուսաստանով և դեպի Ռուսաստան առաջ մղելու համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106332993_264:0:1704:1080_1920x0_80_0_0_7fa8a120731f88267f53e40e995e200b.jpg.webp
ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, մարիա զախարովա, видео
ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, մարիա զախարովա, видео
Դիվանագետը նշել է նաև երկու երկրների աշխարհագրորեն մոտ լինելու հանգամանքը։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդությունը կարող է հսկայական դեր խաղալ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր պետությունները բազմազգ են։ Ռուսաստանը բազմազգ է, Հայաստանում ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Ուստի եկեք խոսենք երկու երկրների երիտասարդների մասին։ Այո, նրանք կարող են հսկայական դեր խաղալ։ Նախ, կարող են մեր երկրների միջև խաղաղ գոյակցության և բարեկամության, ինչպես նաև լավագույն հարաբերությունների զարգացման կողմնակիցներ լինել», – ասաց Զախարովան։
Միևնույն ժամանակ, այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն ավանդական արժեքների՝ դարավոր պատմական կապերի, մշակութային մտերմության վրա, այդ թվում՝ կրոնական հայացքների ոլորտում։ ՌԴ դիվանագետը կարծում է, որ կապերի ամրապնդման համար նաև ժամանակակից հիմք կա` հսկայական թվով ընտանիքների տեսքով, որոնք ստեղծվում են երկու երկրների քաղաքացիների կամ մեկ երկրի քաղաքացիների միջև, որոնք սակայն էթնիկ կապեր ունեն երկու պետությունների հետ։
«Երիտասարդները պետք է իմանան և հիշեն, որ ծնվել են սերունդներ, որոնք չեն տարանջատում իրենց երկու երկրների մշակույթներից և որոնք իրենց համարում են, իհարկե, իրենց ծնողների զավակներ, բայց նաև երկու ժողովուրդների, երկու մշակույթների զավակներ։ Եվ սրանք եզակի դեպքեր չեն։ Հստակ տվյալներ կամ վիճակագրություն չունեմ, բայց սրանք հազարավոր մարդիկ են, եթե ոչ հարյուր հազարավոր կամ նույնիսկ ավելի», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան կարծում է, որ այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչու են արհեստական ընտրության (կամ Ռուսաստանի հետ, կամ առանց դրա – խմբ.) առաջ կանգնած։ Թեև խոստովանում է, որ Ռուսաստանի կամ Հայաստանի ժամանակակից երիտասարդության համար «երկկողմ հարաբերությունները հուզական նրբերանգ չունեն»։
Բացի այդ, դիվանագետը նշել է երկու երկրների աշխարհագրորեն մոտ լինելու հանգամանքը. այն կարևորագույն տրանսպորտային զարկերակ է սեփական ապրանքներն ու հնարավորությունները Ռուսաստանով և դեպի Ռուսաստան առաջ մղելու համար։