Քաղաքականություն
01.09.2026 | 12:54
Հայաստանն առաջիկա օրերին ապրանքներ կվաճառի Ադրբեջանին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հիմա ես ասում եմ, որ այս քանի օրը կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները Հայաստանի ընկերություններից ապրանք առան։ Այո՛, և հիմա Հայաստանը Ադրբեջանին կվաճառի ապրանք»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ մինչ այժմ երկու երկրների միջև առևտուրը հիմնականում միակողմանի բնույթ է ունեցել․ հայկական կողմը Ադրբեջանից ապրանքներ է ձեռք բերել, այդ թվում՝ վառելիք։ Միրզոյանի պնդմամբ՝ խոսքը միայն Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից Հայաստան ապրանքների տարանցման մասին չէ, այլ նաև ադրբեջանական ընկերություններից ուղղակի գնումների։
Միրզոյանը չհստակեցրեց, թե հայկական ընկերությունները Ադրբեջանին կոնկրետ ինչ ապրանքներ են վաճառելու։
Նախարարը հայ-ադրբեջանական տնտեսական կապերի ընդլայնումը ներկայացրեց որպես երկու երկրների միջև գործող խաղաղության դրսևորում՝ հիշեցնելով նաև սահմանին զոհերի և կրակոցների բացակայության, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տեղափոխման հնարավորության մասին։
Արփի Հակոբյան