ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Թայմս Սքվեր հրապարակում մի կին դանակով հարձակվել է 2 անցորդների վրա՝ սպանելով մեկին և վիրավորելով մեկին։ Հարձակվողը ոստիկանության կրակոցից սպանվել է ։
Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության անցակետի մոտ։ Սա քաղաքի ամենամարդաշատ և խիստ պահպանվող տարածքներից մեկն է։
Ոստիկանության կոմիսար Ջեսիկա Թիշի խոսքով՝ Քուինս թաղամասից 49-ամյա կինը պայուսակից հանել է 2 խոհանոցային դանակ և հարձակվել լուսացույցի մոտ կնոջ հետ սպասող տղամարդու վրա՝ դանակահարելով նրա որովայնը, այնուհետև հարվածել է մոտակայքում 32-ամյա կնոջ որովայնին։ Կինը մահացել է հիվանդանոցում. բժիշկները նշել են, որ տղամարդու վիճակը կայուն է։
Ոստիկանությունը չի նշել՝ զոհերը զբոսաշրջիկնե՞ր են եղել, թե՞ քաղաքի բնակիչներ։