Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն իրենց աջակցությունն են հայտնում Իրանի ինքնիշխանությանը և հանդես են գալիս հակամարտությունը դիվանագիտական մեթոդներով կարգավորելու օգտին։ Այս մասին նշված է ՇՀԿ-ի 25-ամյակին նվիրված ընդունված Բիշքեկյան հռչակագրի տեքստում։
Բացի այս պետություններն իրենց ցավակցությունն են հայտնում Թեհրանին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ողբերգական մահվան կապակցությամբ։
«Անդամ պետությունները իրենց անկեղծ ցավակցությունն են հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի ողբերգական մահվան, ինչպես նաև զոհվածների ընտանիքների կապակցությամբ», — ասվում է փաստաթղթում։