Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բիշքեկում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ:
Նախարարները քննարկել են ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Բացի այդ, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նախարարներն ընդգծել են բարձր մակարդակով կանոնավոր երկխոսության շարունակման և երկու երկրների միջև փոխշահավետ ծրագրերի առաջմղման կարևորությունը: