Ամեն անգամ Աստծո պարգև եք ընդունել մեր երկրի վրա հարձակումը. Ռուբինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր շրջանի մասին»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցությանը։ 

«Ամեն անգամ, երբ մեր սահմանին եղել է էսկալացիա, հարձակում, կրակոցներ, կառավարությունը և մենք ունեցել ենք երկու մտահոգություն՝ ինչպես պաշտպանել մեր արտաքին սահմանները և ինչպես պահել մեր ներքին կայունությունը։ Որովհետև դուք ամեն անգամ որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա և միանգամից փորձել եք միտինգներով խժդժություններ անել»,- ասել է նա։

Leave a comment