«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։
Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստը սոցցանցերում կատարած գրառմամբ։
«Աշխարհի առաջնության եզրափակիչից որոշ ժամանակ անց, ամեն ինչ մանրակրկիտ մտածելուց հետո, ուզում եմ հայտարարել, որ լքում եմ ազգային հավաքականը։
Այս որոշումը ցավոտ էր և դեռևս ցավեցնում է իմ հոգին, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է։ Երդվում եմ ձեզ, որ միշտ 100%-ով եմ նվիրվել՝ ոչ միայն վերջին տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթեցինք, այլև դրանից առաջ՝ և միշտ պայքարել եմ և ամեն ինչ տվել եմ այս մարզաշապիկի համար, որպեսզի ձեզ ուրախություն պարգևեմ և հպարտանամ, որ արգենտինացի եք։
Շատ ժամանակ չի մնացել, և մեկ փուլը մյուսի հետևից ավարտվում է, և սա հատկապես ցավոտ է ինձ համար։ Ես սիրում եմ, սիրել եմ և միշտ կսիրեմ լինել ազգային հավաքականում։ Ես տվել եմ այն ամենը, ինչ կարող էի, ավելին չունեմ տալու, և բացի այդ, մեծանում են հիանալի տղաներ, որոնք արժանի են այս տեղին։
Շնորհակալություն այն ողջ սիրո համար, որը դուք ցույց եք տվել ինձ վերջին 20 տարիների ընթացքում։ Ես շատ կկարոտեմ ձեր ձայները, այն ձայները, որոնք լսել եմ խաղադաշտում։ Հիմա ես կլինեմ ձեզանից մեկը՝ երկրպագելով և աջակցելով թիմին կողքից՝ լավ և վատ ժամանակներում (հատկապես դժվար ժամանակներում)։
Շնորհակալություն իմ ընտանիքին, որ միշտ եղել է ինձ հետ, ուղեկցել ինձ այս գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ մարտահրավերներով լի ճանապարհորդության ընթացքում։ Շնորհակալություն յուրաքանչյուր մարզչին, թիմակցին և մենեջերին, որոնց հետ ես հնարավորություն եմ ունեցել աշխատելու։ Ես ինձ հետ տանում եմ հիշողություններ և անմոռանալի պահեր։
Ես հեռանում եմ հոգեկան հանգստությամբ և հպարտությամբ, որ ձեզ, իմ թիմակիցների հետ միասին, պարգևել եմ այն պահերը, որոնց մասին դուք երազել եք։ Անհավանական էր այս ամենը ձեզ հետ ապրելը։ Ես սիրում եմ ձեզ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ արգենտինացի դարձրեց։
Ես այս խոսքերը գրել եմ հուլիսի 21-ին՝ եզրափակչից երկու օր անց։ Հորս հետ կատարվածից հետո (Խորխե Մեսսին մահացավ օգոստոսի 8-ին – խմբ.), ես ավելի համոզված եմ դրանում, քան նախկինում», – գրել է Մեսսին։
Դիտումների քանակ5