Լքված մանկապարտեզի անշարժ բնակիչը. «Ազատություն»

Արցախից տեղահանված Գայանե Միրզոյանն ամուսնու հետ չորս ամիս է՝ ապրում է խարխուլ կիսաքանդ մանկապարտեզի շենքում՝ «բաղնիք չկա, ջուր չկա, հոսանք չկա»: 52-ամյա կինն անշարժ սայլակին է, ձախ ոտքի սրունքը չկա, աջի՝ ոտնաթաթը։

Ամուսնու հետ Արցախից է տեղահանվել Գայանեն` երկու լիարժեք ոտքով։ Մինչև անցյալ տարի, քանի դեռ պետությունը տուն վարձելու փող էր տալիս, Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ, Ծովագյուղ, հետո Դդմաշեն գյուղերում վարձով էին ապրում։ Հետո գումար չունենալու պատճառով հայտնվել են դրսում, պատսպարվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի աղբատարին կից նկուղներից մեկում։ Այստեղ էլ ցրտահարվել են Գայանեի ոտքերը: Իսկ ինչպե՞ս են հայտնվել մանկապարտեզում, որ քարուքանդ է, առանց ապրելու նվազագույն պայմանի։ Պարզվում է՝ թաղապետարանն է հատկացրել։

Նախկին վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, որ հիմա Շենգավիթի թաղապետն է, թաղապետարանի ամենևին էլ ոչ սոցիալական հարցերով զբաղվող աշխատակցին հանձնարարել է այս մարդկանց տեղավորել մի տարածքում, որ կացարանի նման չի, բայց երևի համարել են աղբատարի տարածքից լավ է։ Այստեղ էլ պարզվել է, որ կնոջ ոտքերը ցրտից վնասված են։

Տարել են, երկու ոտքերը տարբեր հատվածներից հեռացրել են ու վերադարձրել այս ավերակ տարածք՝ գործը համարելով ավարտված։ Գայանեն ոչ հաշմանդամության կարգ ունի, ոչ թոշակ է ստանում, ոչ էլ որևէ կոպեկ պետությունից: Լսել է, որ կարող է կարգ ստանալ ու թոշակ, նույնիսկ պրոթեզ, բայց ոչ ոք նրան չի բացատրել, թե ինչպե՞ս պիտի հասնի այս ամենին, անշարժ սպասում է։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment