Հ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում բանախոսությամբ է հանդես եկել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորիա Այդինյանը և ներկայացրել ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ փաստաթուղթը կոչված է ձևավորելու երկրի երկարաժամկետ տնտեսական քաղաքականության միասնական տեսլականը։
Անդրադարձ է կատարվել դոկտրինի գերակա ուղղություններին, ՀՀ կառավարության ծրագրում վերջինիս արտացոլմանը, ինչպես նաև դոկտրինից բխող ռազմավարություններին։ Ընդգծվել է, որ դոկտրինը մշակվել է տարածաշրջանում խաղաղության նոր միջավայրի ձևավորման պայմաններում և որպես հիմնական նպատակ է հետապնդում ՀՀ քաղաքացու բարեկեցության ապահովումը։
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)